Կոտայքի մարզում բախվել են Mitsubishi Pajero-ն և Mercedes-ը․ Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է

 

shamshyan.com-ի   փոխանցմամբ,   երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Չալիկյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի և Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 35-ամյա Արտավազդ Վարադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է, իսկ նրա ուղևոր, Եղվարդ քաղաքի բնակիչ, 44-ամյա  Արտյոմ Հովհաննիսյանն ու Mercedes ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի  թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Էդգար Զոհրաբյանի,  օղակի հրամանատար Նարեկ Ծուղունյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են  ավտոմեքնաները, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքն ու քաղաքացիների օգնությամբ դարձի բերել ավտոմեքենան: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով