Քարտեզում մոտավոր նշված են «սողացող ներխուժման» շրջանները.Վարդան Ոսկանյան

 

Վերջին օրերի ընթացքում Բաքվի բռնապետի բաշիբոզուկների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը քարտեզի վրա դիտարկելիս, բացի ամեն ինչից, պարզ է դառնում, որ դրանք հավանաբար նաև միտված են ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Քարվաճառի վերաազատագրումը հնարավորին դժվարացնելուն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Վերջին օրերի ընթացքում Բաքվի բռնապետի բաշիբոզուկների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը քարտեզի վրա դիտարկելիս, բացի ամեն ինչից, պարզ է դառնում, որ դրանք հավանաբար նաև միտված են ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Քարվաճառի վերաազատագրումը հնարավորին դժվարացնելուն։

Հայաստանի տարածք բաշիբոզուկների վերջին «սողացող ներխուժման» հիմնական նպատակներից մեկն, ամենայն հավանականությամբ, հայկական վերանվաճման մշտական վախի պայմաններում դեպի Արցախ և մասնավորապես Քարվաճառ ձգվող հիմնական մայրուղիներին հնարավորին մոտ տեղակայվելը, դրանք դիտարկելը և վտանգելն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում փորձ կատարվի կտրելու դրանցով իրականացվելիք թիկունքային մատակարարումները։

Ընդ որում, խոսքը վերաբերում է, թե՛ Մ2 միջպետական մայրուղու Սիսիան-Գորիս և թե՛ Մ11 ճանապարհի Վարդենիս-Արցախի բռնազավթված սահման հատվածներին։

Կից քարտեզում մոտավոր նշված են «սողացող ներխուժման» շրջանները»,- գրել է նա

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով