Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ Արմավիրի մարզում

«Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» և «ՔՊ միջոցառումների կազմակերպումը հակառակորդի հարձակման վտանգի դեպքում» թեմաներով դասընթացներ և վարժանքներ են անցկացվել Արմավիրի մարզի Արևիկ, Ամասիա, Շենիկ համայնքներում և դպրոցներում:

Արևիկ համայնքում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվող ուսումնավարժության ընթացքում գործարկվել է էլեկտրաշչակը: Կազմակերպվել է բնակչության, մանկավարժական անձնակազմի և աշակերտների, բուժամբուլատորիայի անձնակազմի պատսպարում: Համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ և առաջարկություններ: Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Ջ․ Բարսեղյանը ներկայացրել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և «Ուժեղ երկրաշարժի դեպքում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամասիա և Շենիկ համայնքներում ստուգվել են առկա պլանների իրատեսությունը, բնակչության տարահանման, պատսպարման հաշվարկները, համայնքի կազմավորումները և նրանց գործառույթներն արտակարգ իրավիճակների ժամանակ: Շտաբային ուսումնավարժանքին մասնակցել են համայնքի ղեկավարները և փրկարար ծառայության աշխատակիցները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով