ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցանկը

 

2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ մայիսի 26-ը՝ ժամը 18.00-ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։

Կուսակցությունների դաշինքներ․

«Հայաստան» դաշինք

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ազատ Հայրենիք» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինք

«Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք

Կուսակցություններ․

«Քաղացիական պայմանագիր» կուսակցություն

«Արդար Հայաստան» կուսակցություն

«Հանրապետություն»  կուսակցություն

«Համահայկական ազգային պետականություն»  (ՀԱՊ) կուսակցություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Հայոց Հայրենիք» կուսակցություն

«Ազգային օրակարգ» կուսակցություն

«Քրիստոնեա-Ժաղավրդավարական» կուսակցություն

«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն

«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն

«Միասնական Հայրենիք» կուսակցություն

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Վերելք» կուսակցություն

«Ազատություն» կուսակցություն

«Ազատական» կուսակցություն

«Հայ Ազգային Կոնգրես» Կուսակցություն

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

«Զարթոնք» ագային քրիստոնեական կուսակցություն

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

«Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն

ՀՀ ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև ս.թ. մայիսի 31-ը՝ 18․00-ն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով