Կեղծ «հարցումներին» սոցհարցում մի ըսեր, մեղք է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ինչքան ընտրությունները մոտենում են, այնքան ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերը առավել մեծ ջանքեր են գործադրում հանրության վստահությանն արժանանալու ուղղությամբ, ինչը բնական երևույթ է։ Սակայն հարցն այն է, որ այսօր քաղաքական դաշտում շատ են հանրությանը անհայտ քաղաքական ուժերը, որոնք նոր են կամ գործել են մարգինալ դաշտում, սակայն մեծ հավակնություններ են սկսել ներկայացնել։

Գաղտնիք չէ, որ օրեցօր ավելանում է իշխանությունների վարած քաղաքականությունից հիասթափված մարդկանց թիվը, իսկ շատերը մինչև հիմա տատանվում են և հստակորեն չեն կողմնորոշվել, թե առաջիկա ընտրություններում որ ուժին են սատարելու։ Դրա համար էլ ընտրապայքարի մեջ մտած կուսակցությունները և դաշինքները պայքարում են այս մարդկանց վստահությանն արժանանալու համար։ Բայց որոշ քաղաքական շրջանակներ իրական հանրային աջակցություն ձեռք բերելու ուղղությամբ հստակ քայլեր իրականացնելու փոխարեն նախընտրում են մանիպուլ յատիվ մեթոդների կիրառման միջոցով ֆոն ստեղծել, թե իրենք լուրջ քաղաքական պոտենցիալ ունեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդ որում, ուշագրավ է, որ ստի ու մանիպուլ յացիայի ճանապարհով գնում են առավելապես իշխանություններն ու նրանց սատելիտ մի քանի «ուժերը», որոնք քաղաքական դաշտում այլ անելիք չունեն, քան Նիկոլ Փաշինյանի արհեստական վերարտադրությանը նպաստելը: Իսկ ի՞նչ են անում դրա համար այդ ուժերը։ Օրինակ՝ սոցցանցերում խումբ են բացում, ընդգրկում իրենց համակիրներին, այնպիսի գովազդ միացնում, որ էջին միանան բացառապես «նիկոլապաշտները», հետո հարցում են անցկացնում, որտեղ, բնականաբար, միայն Նիկոլն ու մի երկու մարդկուսակցություններն են բարձր տոկոսներ ստանում, ապա այդ հարցման արդյունքները սկսում են իրենց ունեցած հարթակներում տիրաժավորել ու տարածել, թե՝ տեսեք, սոցիալական հարցումներն ինչպիսի արդյունքներ են ցույց տալիս։

Բայց, ինչպես հայտնի բեմադրության մեջ հերոսն էր ասում՝ «բրինձ կա, բրինձ ա, բրինձ էլ կա, բրինձ ա, ամեն բրինձ բրինձ չի»: Հիմա սոցիոլոգիայի հանդեպ ուղղակի սրբապղծություն կլինի ցանկացած հարցում սոցհարցում անվանելը։ Սոցիոլոգիական հարցման համակարգն ինքնին լուրջ գիտություն է, որի հիմքում ընկած են հատուկ մեթոդոլոգիաներ։ Ըստ էության, սոցհարցումները սոցիոլոգիայի շրջանակներում իրականացվող հետազոտական արժեքավոր գործիքներ են, որոնք կիրառվում են հետազոտական ամենատարբեր ծրագրերի համար: Նախ՝ հենց այդ հարցումների միջոցով հետազոտողները հնարավորություն են ստանում հավաքել իրականությունն արտացոլող տվյալներ և այդ տվյալներն օգտագործել վիճակագրական վերլուծություններ անցկացնելու համար, որոնք բացահայտում են ամփոփ արդյունքներ այն մասին, թե ինչպես է փոխկապակցվում չափված փոփոխականների բազմազանությունը: Մեծ հաշվով, ըստ տեսության, սոցհարցումները մշտական կապ են ապահովում տեսության և իրականության միջև՝ հետազոտողին օգնելով ոչ միայն գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ, այլև շատ դեպքերում, դրանց վրա հիմնվելով, կանխատեսումներ իրականացնել։

Սակայն երբ հարցում իրականացնելու գործընթացում արտացոլված չեն սոցիալական հարցման օբյեկտիվության մինիմալ պահանջները, ապա այն ավելի շատ ծաղր է հիշեցնում և ոչ մի դեպքում չի կարող արտացոլել իրականությունը։ Իսկ եթե տվյալները կեղծ են ու կողմնակալ, ապա դա ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն։ Չէ՞ որ ցանկացած քաղաքական միավոր ցանկացած պահի կարող է ներկայացնել հարցումների՝ իր երազած տվյալները, որի համաձայն ինքը ֆանտաստիկ արդյունքներ է գրանցում։ Բայց հարցն այն է, որ դրանք ոչ ոք լուրջ չի ընդունի, թերևս բացառությամբ մի քանի անտեղյակների, որոնք հնարավոր է ենթարկվեն մանիպուլ յացիայի, և հենց իրենցից, քանի որ սկսում են նույնիսկ հենց իրենք հավատալ իրենց իսկ ստին: Այդուամենայնիվ, դա որևէ կերպ չի կարող եղանակ փոխել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ օբյեկտիվ հարցումներով ստացված պատկերը կարող է շատ օգտակար լինել հետագա քաղաքականության մշակման տեսանկյունից։ Պատահական չէ, որ սոցհարցումներում մասնագիտացած անկախ կազմակերպությունները և հատուկ ծառայություններն անընդհատ հանրային կարծիքի մշտադիտարկում և սոցհարցումներ են իրականացնում։ Ուղղակի խնդիրն այն է, որ այդ հարցումները անմխիթարական արդյունքներ են ցույց է տալիս իշխող ուժի համար: Դե, էլ չենք խոսում իշխանություններին իշխանություններից առավել աջակցող և սոցցանցային կեղծ «հարցումների» հույսին մնացած արբանյակների մասին, որոնց համար արդար ու ազնիվ ընտրություններում նույնիսկ կես տոկոս ձայն հավաքելը կարող է լուրջ արդյունք համարվել։ «Գելլափը»՝ ձեզ վկա»:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի   համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով