Կարեւորելով Հյուսիս-հարավ ճանապարհի հայկական հատվածը.«Հայաստանի Հանրապետություն»

«Իրանը հետաքրքրված է Պարսից ծոց – Սեւ ծով միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ միջանցքի հայկական հատվածի օգտագործման հեռանկարով։ Այդ հարցի շուրջ հայկական կողմի հետ քննարկումներ ունենալու համար երեկ Հայաստան է ժամանել Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին։ Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը երեկ ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։
Ներկայումս ՀՀ ՏԿԵ նախարարությունն օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախաձեռնել, որով նախատեսում է վերանայել Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների համար գանձվող վճարների դրույքաչափերը եւ դրանց հաշվարկման չափանիշները․ փոփոխության արդյունքում իրանական բեռնափոխադրողների համար այդ դրույքաչափերը մի քանի անգամ կնվազեն։
Աներկբա է, որ այս տարանցիկ տրանսպորտային միջանցքը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ հնարավորություն կտա շրջանցել Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակումը։ Սա այլընտրանք, հետեւաբար լրացուցիչ հնարավորություն է նաեւ Իրանի համար։ Միեւնույն ժամանակ, Իրանը սրանով ցույց է տալիս, որ պատրաստ է պաշտպանել ավելի վաղ հայտարարած «կարմիր գիծը»։ Առավել եւս հիմա, երբ տնտեսական շահի անվան տակ Թուրքիան փորձելու է տնտեսական էքսպանսիայի ենթարկել Հայաստանը, Պարսից ծոց-Սեւ ծով երթուղու գործարկումը կյանքի ճանապարհ է լինելու մեզ համար։ Այս դեպքում կոմունիկացիոն կապերի խորացումն ու զարգացումն ունեն ոչ միայն երկկողմ կարեւորություն, այլեւ տարածաշրջանային նշանակության խաղաքարտ են»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով