Կապիտուլյանտն ու Հեյդարի որդին պասերով խաղում են. Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այս տարին և մասնավորապես պատերազմական շրջանն որ դրան հաջորդող վեց ամիսը ակնհայտ դարձրեցին մի պարզ ճշմարտություն, որ «կապիտուլյանտն ու Հեյդարի որդին պասերով խաղում են»։ Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ըստ որի, պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

«Իլհամ Ալիևը շտապում է այդ պայմանագիրը ստորագրել շատ պարզ պատճառով, որովհետև սարսափում է այն մտքից, որ Նիկոլ կապիտուլյանտը ուշ թե շուտ և հնարավորինս շուտ կարող է հեռացվել քաղաքականությունից։ Ալիևը փորձում է սրանից ստանալ հնարավորինս մաքսիմումը»,- ասաց նա։
Շարմազանովի խոսքով՝ Ադրբեջանի նախագահն այն, ինչ 30 տարիների ընթացքում չէր կարող երազել, երեք տարվա և մասնավորապես վերջին 6 ամսվա մեջ, ստանում է։ «Ի՞նչ հայ-ադրբեջանական սահման։ Ադրբեջան ե՞րբ է եղել, որ մի հատ էլ հայ-ադրբեջանական սահման լինի, կամ ո՞րն է հայ-ադրբեջանական սահմանը, Խորհրդային Ադրբեջա՞նը։ Այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, ի՞նչ կապ ունի Խորհրդային Ադրբեջանի սահմանը, այն Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդն է, որի կազմի մեջ ո՛չ Արցախը, ոչ էլ այսօրվա շրջանառվող տարածքները չեն մտնում»,- ասաց նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով