Կապիտուլյանտի «երգով նահանջն» ու ինքնիշխանության կորուստը.Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

Կապիտուլյանտն ասում է.«մենք պատրաստ ենք ցանկացած պահի հետ քաշել մեր զորքերը»:
Սա է նրա էությունը։
Սրա ուշքը գնում է թուրքերի առաջ նահանջելուց։
Նման նահանջների պատճառով հայ ժողովուրդը կորցրեց Հայրենիքի մի մասը։
Ինչքան կապիտուլյանտը մնաց,այնքան մենք ենք նահանջելու :
Սա ուրախ-ուրախ նահանջում է,երգով Հայրենիք է թուրքին հանձնում,իսկ մենք դեռ սրան հանդուրժում ենք։
Եթե հանդուրժեցինք ,ուրեմն արժանի չենք ոչ պետության եւ ոչ էլ հայրենիք ունենալուն։
Ամեն ինչ ազգի որոշումից է կախված։
Հետո չասենք, թե ռուսը,ամերիկացին կամ ֆրանսիացին մեզ չօգնեցին։
Օգնում են նրան,ով պայքարում է։
Իսկ նահանջողից Հայրենիք են խլում։
Ինչու՞։
Որովհետեւ կապիտուլյանտին հանդուրժելու հաջորդ քայլը անկախության կորուստն է։
Կապիտուլյանտին քվե տվողը ՝քվեարկելու է Հայաստանի վախճանի օգտին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով