ՋՕԸ-երին դարձյալ պետբյուջեից գումար կտրվի.«Հայաստանի Հանրապետություն»

«Ամենատարբեր տարիների ոռոգման համակարգի ընդհանրական եւ մասնակի խնդիրների անդրադարձել ենք՝ նշելով նաեւ այդ խնդիրների լուծման ուղիները։ Այդ խնդիրները բազմաշերտ են՝ տեխնիկականից սկսած մինչեւ ֆինանսական ու կառավարման։ Ոլորտում գործող ջրօգտագործողների ընկերություններ կան՝ ՋՕԸ-եր, որոնք մշտապես ֆինանսական խնդիրներ են ունենում։ Եվ դրանց աջակցելու համար գումար է հատկացվում պետբյուջեից։ Այս տարվա ֆինանսական առողջացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին որոշումը կառավարության երեկվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում էր։
Հիմա էլ այդ ընկերությունների ֆինանսական կենսունակությանը սպառնացող հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ոռոգման ջրամատակարարման մեջ մեխանիկական ջրարտադրությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի ծախսի բարձր մակարդակը:
Թե ինչքանով են պետբյուջեից հատկացումները նպաստում ֆինանսական առողջացմանը, երբ դրանք շարունակվում են պարբերաբար տրվել եւ ինչքանով են այդ հատկացումները հիմնավորված, պարզ չէ: Ֆինանսների նախարարությունն, օրինակ, խնդրո առարկայի հետ կապված, նկատառում է ունեցել: Այն է՝ ներկայացվել է 2021 թ. ոռոգման համակարգի առողջացմանն աջակցության նպատակով նախատեսված միջոցների (1,795.8 մլն դրամ) բաշխվածությունն ըստ ջրօգտագործողների ընկերությունների, սակայն չի ներկայացվել յուրաքանչյուր ՋՕԸ-ին հատկացվող գումարի մեծության հիմնավորվածությունը:
Այլ կերպ՝ պետք է հասկանալ՝ ինչքանո՞վ են պետական միջոցները արդյունավետ դառնում այդ ՋՕԸ-երի համար եւ արդյո՞ք նախորդ տարվա աջակցության գումարը նպաստել է, որ հաջորդ տարվա այդ նույն աջակցության գումարը նվազի…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով