Իշխանությունը երբեք և ոչ մի երկրում ժողովրդին չի պատկանել և չի պատկանում.«Առավոտ»

 

«Երկուշաբթի օրը վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ խրոխտ բացականչությունների, հայտարարել է, որ Հայաստանում իշխանափոխություն չի լինի: Ընդդիմադիրներից ոմանք դա հասկացան (կամ ձև արեցին, որ հասկացան) այնպես, որ վարչապետն ասաց, թե նա երբեք իշխանությունը չի հանձնի և իշխելու է ցմահ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վստահ եմ, որ հենց այդպիսին է Փաշինյանի ցանկությունը՝ նա կգնա բոլոր հնարավոր և անհնարին քայլերի (այդ թվում քաղաքացիական բախումներ կհրահրի), միայն թե իր իշխանությունը չզիջի ոչ մեկին: Եվ պատճառն էլ պարզ է. ինչպես նա է հետապնդում նախորդ իշխանության ներկայացուցիչներին, այնպես էլ՝ տասնապատիկ ավելի դաժան ձևով ցանկացած հաջորդ իշխանություն հետապնդելու է իրեն և իր մի քանի թիմակիցներին: Գործող ղեկավարին անվտանգության և չհետապնդելու երաշխիքներ տալը ճիշտ է (հասկանում եմ, որ վրեժխնդրության հույզերով ապրողներին դա դուր չի գալիս), որովհետև հակառակ դեպքում նա ատամներով կառչելու է իր աթոռից՝ իմանալով, թե ինչ է նրան սպասում:

Բայց կոնկրետ այս ելույթում վարչապետի ԺՊ-ն նկատի ուներ այլ բան: Ըստ նրա, 2018 թվականից իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին և, հետևաբար, այդ իշխանությունը ժողովրդի ձեռքից հնարավոր չէ խլել: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ՝ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» բանաձևը (որը գրված է մեր, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների սահմանադրություններում) կեղծիք է և երեսպաշտություն: Այդ բանաձևը հնարել են և ավելի քան 3 դար շահագործում են ճարպիկ քաղաքական աճպարարները՝ մարդկանց վրա իշխելու համար: Անկախ նրանից, թե ինչպես է ձևավորվել իշխանությունը՝ արդար կամ անարդար ընտրություններով, ժառանգաբար, հեղափոխության, թե հեղաշրջման միջոցով, միևնույն է՝ իշխանությունը երբեք և ոչ մի երկրում ժողովրդին չի պատկանել և չի պատկանում:

Իշխանությունը պատկանում է նրանց, ովքեր պետության մեջ որոշումներ են ընդունում՝ վերնախավին, եթե ուզում եք: Ոչ թե այն «կեղծ» կամ «անկեղծ» էլիտային, որի մասին վերջերս հաճախ է խոսվում, այլ իրական վերնախավին: «Իմքայլական» ցանկացած պատգամավոր, անկախ իր մտավոր ունակություններից, կարող է ազդել ընդունվող որոշումների վրա (գոնե քվեարկությամբ), ես չեմ կարող: Հետևաբար, նա էլիտա է, ես՝ ոչ»,-գրում է թերթը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով