Իրավիճակի իրական հանգուցալուծումը պահանջում է մեկ բան՝ ապիկար, դավադիր վիժվածքի հեռացում.Արմեն Աշոտյան

Դավադիր վիճվածքը սեփական նստատեղը վարչապետական աթոռից չպոկելու համար պատրաստ է ամեն մի ստորության, ամեն մի նոր հակապետական քայլի:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է արել  ՀՀԿ   փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը:

Նիկոլական ախոռի վերածված Անվտանգության խորհրդի նիստին իր հնչեցրած առաջարկը դրա վառ ապացույցներից է:
Ադրբեջանական ոսոխների առաջ սկզբից Արցախի, իսկ հիմա՝ Հայասատանի դարպասները բացած սրիկան առաջարկում է մեր զորքերին հետ քաշվել սեփական հայրենիքի ինքնիշխան տարածքում, պետական սահմաններից ներս, ինչի դիմաց Ադրբեջանը պարզապես պետք է քաշվի իր տարածք:
Մեր ինքնիշխանության հետևողական ոչնչացումը հասել է նրան, որ հիմա մեր երկիրը դեռևս ներկայացնող շակալները խնդրում են դրսից դիտորդական առաքելությունից:
Փաստացի խոսքը գնալու է նոր միջազգային խաղաղապահ առաքելության մասին, քանզի սրիկաները ունակ չեն պաշտպանել մեզ և մեր երկիրը:
Հայաստանի անվտանգության և ոչ մի գործիք ոչ միայն չաշխատեց մեր օգտին, այլև հետողականորեն բթացվեց և անպիտան դարձավ:
Սույն անբարոյականը իր առաջարկի մեջ անգամ կես բառով չի անդրադառնում այն մասին, որ մեր ռազմագերիները պիտի րոպե առաջ ազատ արձակվեն:
Իրավիճակի իրական հանգուցալուծումը պահանջում է մեկ բան՝ ապիկար, դավադիր վիժվածքի հեռացում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով