Ինքս առայժմ պատգամավոր դառնալու նպատակ չունեմ և այդ պատճառով վերցրել եմ կուսակցության ընտրական ցուցակի վերջին համարը.Վարազդատ  Հարությունյան

«Ազգային օրակարգ»-ի խորհրդի անդամ  Վարազդատ  Հարությունյան  գրել է

Սիրելի՛ Ընկերներ
Ինչպես արդեն գիտեք, մեր քաղաքական ուժը՝ «Ազգային օրակարգ» կուսակցությունն այսօր իր դիմումը ներկայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար։
Ինքս, բազմիցս հրապարակավ դեմ եմ արտահայտվել այս ընտրությունների անցկացմանը՝ գտնելով, որ թշնամիների հետ ընտրությունների չեն մասնակում, այլ․․․․․․։
Այժմ էլ՝ նույն կարծիքին եմ։
Մինչև վերջին պահը, հույս ունենալով, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը մի վերջին և վճռական համախմբմամբ վերջ կտան այս թշնամական իշխանությունների կառավարմանը, չէինք կայացնում որոշում ու չէինք հայտարարում ընտրություններին մեր մասնակցության մասին։
Ինչևէ, ունենք այն՝ ինչ ունենք։
Ինչ վերաբերվում է բուն ընտրություններին, ապա ասեմ, որ որևէ մեկից ձայն չեմ խնդրելու, սակայն այս ընտրություններն օգտագործելու եմ Ռուսաստան-Արևմուտք «փոշեկուլային» տրամաբանությունից դուրս հարցերից խոսելու ու մեր թիմի տեսլական-գաղափարները հանրայնացնելու համար։
Մենք մեկնարկել ենք մոտ 2,5 տարի առաջ և դուրս ենք եկել երկարաժամկետ պայքարի՝ որոշելով, որ պայքարի դրոշակը ոչ մի վարկյան վայր չենք դնելու։
Մնացյալ հարցերի, այդ թվում՝ ընտրութունների մասնակցության նպատակների ու պատճառների մասին առավել մանրամասն շուտով կլինի կուսակցության հայտարարություն։
Հ․Գ․ Հետաքրքրասերներին էլ ասեմ, որ ինքս առայժմ պատգամավոր դառնալու նպատակ չունեմ և այդ պատճառով վերցրել եմ կուսակցության ընտրական ցուցակի վերջին համարը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով