Ինչպես ասում են՝ տեղ հասանք. Գևորգ Դանիելյան

 

Ինչպես ասում են՝ տեղ հասանք. եթե մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով երթևեկել, ապա պարտավոր ենք ընդունել, որ իրենք էլ մեր տարածքով պետք է երթևեկեն, և բացարձակապես կարևոր չէ, թե այդ ինչպես ստացվեց, որ Ադրբեջանը, առանց որևէ իրավական հիմքի (անգամ տխրահռչակ հայտարարությունում չկա այդպիսի ներխուժումը ակնարկող դրույթ) հայտնվեց Հայաստանի հանրապետական նշանակության ճանապարհները վերահսկողության տակ վերցնողի դերում։ Այս մասին ֆեյսբուքյան   իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Գուցե պատահակա՞ն էինք բարձրաձայնում, որ պետական սահմանները հստակեցվում են միայն տեղորոշելու և սահմանագծելու միջոցով, ինչի մասին միայն 6 ամիս անց հպանցիկ հիշեցին։ Կամ, եթե մենք ուզում ենք անկլավ զիջել, իրենք չեն ուզո՞ւմ նույն կարգավիճակն ունեցող Արծվաշենն ազատել և վերադարձնել Հայաստանին։ Պարզ հարցերից ստեղծել ենք մի խառնաշփոթ, որից սատանան գլուխ չկարողանա հանել։

Սահմանադրության 13-րդ հոդվածի հիմքով, խնդրի լուծման նվազագույն ուղիներն են. ա) ոչ մի փաստաթղթի քննարկում, քանի դեռ մինչև վերջին ռազմագերին չի հանձնվել՝ ինչը ոչ թե կամակորություն է, այլ միջազգային պարտավորություն, իսկ մեր պարագայում՝ արժանապատվության խնդիր, բ) պետական սահմանի տեղորոշում և սահմանագծում՝ միջազգային իրավասու կազմակերպության գործուն մասնակցությամբ, չեղյալ համարելով համայնքապետերի մակարդակով իրականացված ստվերային պայմանավորվածությունները, գ) Արցախի միջազգային իրավական կարգավիճակի վերաբերյալ հստակ պայմանավորվածություն, կամ առնվազն այնպիսի մեկնակետ, որպեսզի հետագա որևէ քայլով չխաթարվի Արցախի դե ֆակտո կարգավիճակը։

Հ.Գ. Իմ խնդիրը քննադատությունը չէ, շահարկումները չեն, դրա համար ոչ ժամանակ, ոչ էլ տրամադրություն չունեմ, իմ խնդիրը լուծման ենթակա գերխնդիրների մասին ուղիղ բարձրաձայնելն է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով