«Ինչո՞ւ էր սահմանի այդքան մեծ հատված անպաշտպան»․ Տիգրան Աբրահամյան

 

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական  Տիգրան  Աբրահամյանը    ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, սահմաններում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ հարցադրումների/պատասխանների պակաս չկար։

Թե այն ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի, միջազգային հանրության, ընդդիմության, զինված ուժերի կամ պարզապես հանրության վրա կբարդվի, դա հարցի միայն մեկ կողմն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրականում մեկ պարզ հարցի պատասխան այդպես էլ իշխանությունը նորմալ չի տվել։

Ինչո՞ւ էր սահմանի այդքան մեծ հատված անպաշտպան։

Սա այս թեմայի առանցքն է, որն էլ այսօր երկիրը պայթյունավտանգ իրադրության է հասցրել։ Իսկ մնացած զարգացումները դրա հետևանքներն են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բոլոր վերլուծությունների, ուսումնասիրությունների, ենթադրությունների կամ կանխատեսումների հիմքում պետք է դնել դա։

Տեղի է ունեցել ծանր հանցագործություն, ինչի դաժան հետևանքները մեր երկիրը, անվտանգության համակարգը, պարզապես հայ մարդը դեռ երկար է զգալու»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով