ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Ցավոք ադրբեջանական ստահակները շարունակում են մեր երկրի սահմանները պահել լարվածության մեջ: Դա անում են լկտիաբար, հաշվի չառնելով միջազգային ոչ մի նորմ և պահանջ:
Ադրբեջանական հանցագործություններին նպաստում են նաև մեր կապիտուլյանտները՝ իրենց անկարողությամբ և անպատասխանատու գործողություններով:
Ադրբեջանը կրկին սադրում է, որովհետև գիտի, որ քիչ ժամանակ է մնացել մինչև ընտրությունները, մինչև նիկոլիզմի ավարտը:
Հիմա կապիտուլյանտը կամ պետք է երկիրը պատրաստի նոր ռազմական բախումների, կամ պետք է շատ արագ, իր այս այս կիսատ-պռատ խորհրդարանով ձևավորի նոր կառավարություն, նոր վարչապետով և հնարավորություն տա, որպեսզի ժամանակավոր կառավարությունը դուրս բերի երկիրն այս սողացող, արյունաքամվող քայքայումից:
Մինչև ընտրություններ և մինչև հաջորդ կառավարության ձևավորումը, շուրջ երկու ամիս ժամանակ կա, իսկ այդ ընթացքում Հայաստանի արևելյան և հարավային սահմաններից ոչինչ չի մնա»,-գրել է Զաքարյանը:
Նմանատիպ նորություններ:
Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահս...
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ...
Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի...