Հրդեհ Նորաշեն գյուղում

Մայիսի 5-ին, ժամը 06:30-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղում այրվում է անասնագոմ․ ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաշեն գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկին կից անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։10-ին, մարվել՝ 08։50-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ), ջերմահարվել՝ մոտ 15 քմ ազբոշիֆեր և անկել՝ երկու խոշոր եղջերավոր կենդանի, 15 ճագար և 30 հավ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով