Հրդեհ Բաշինջաղյան փողոցում

 

Մայիսի 23-ին, ժամը 01։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակից ծուխ է նկատվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում (մոտ 40 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։51-ին, մարվել՝ 01։55-ին։ Մասամբ այրվել է ներսում գտնվող սառնարանը և ջերմահարվել է կախովի առաստաղը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով