ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները նամակներ են հանձնում դեսպանատներին

«Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդական թևի ներկայացուցիչները կառավարության շենքի մոտ են՝ եռագույնով, «Պատիվ ունեցեք» գրությամբ պաստառներով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Շենքի մոտ հսկողություն են իրականացնում ոստիկանականները։ «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները հանդես եկան հայտարարությամբ ու հիշեցրեցին, որ պահանջը միջազգային հանրությունից է՝ թույլ չտալ Ադրբեջանի և Թուրքիայի նման ցեղասպան պետություններին այլևս երբեք իրականացնել նման մարդկային, մշակութային ցեղասպանություններ, անմիջապես ազատ արձակել պահվող ու գերեվարված անձանց։

«Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելել են ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին: Այստեղից մեկնարկել ակցիաները: Երիտասարնդերն նամակներ հանձնեցին ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպանություններ, ՄԱԿ-ի գրասենյակ՝ կոչով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, վերականգնելու պատմական արդարությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով