ՀԱՅՈՑ ՉՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Գուցե պատմաբանները բացատրեն, թե արդյոք համաշխարհային պատմության մեջ, եղե՞լ է այնպիսի պետություն, որի ղեկավարությունը քարոզի և արդարացնի թշնամական երկրի նկրտումները սեփական հայրենիքի նկատմամբ: Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է Ավետիք  Իշխանյանը

«Բերենք մի քանի օրինակներ ,բոլորը չեմ հիշում․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Եկեք պայմանավորվենք, որ ցանկացած դեպքում մեզ պարտված չենք համարելու։

-Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր։

-Շուշին 90%-ով ադրբեջանական քաղաք էր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Կարևոր չի թե այդ տարածքը պատմականորեն ում է պատկանել։

-Շուռնուխում ադրբեջանցիներն եկել են իրենց տուն։

– Բանակը պետք է ժողովրդին պաշտպանի, ոչ թե ինչ-որ ամայի տարածքներ։

-Կան ադրբեջանական տարածքներ, որոնք հայկական վերահսկողության տակ են։

-Տավուշի մարզի ․․․․․գյուղերը Ադրբեջանին են պատկանում։

Եվ այսպես շարունակ։

Ամենատարօրինակն այն է, որ այս ամենը մենք հանդուրժում ենք, և ոչ միայն հանդուրժում այլև լուրջ դեմքով պատրաստվում դրանց հետ գնալ ընտրությունների։ Ավելին, դրանց ցուցակում են հայտնվում, ոչ միայն վերոնշյալ «մտքեր» ասողներն , այլև նոր, ներեցեք՝ նախկին դեմքեր։Եվ սրանք բոլորը հանգիստ քայլում են փողոցներով, հրավիրվում հեռուստաընկերոություններ հարցազրույցների, նաև հարգանք են վայելում իրենց և ոչ միայն իրենց շրջապատում։

Որքան էլ ոմանք իրենցից դուրս գան, չհամակերպվեն այս իրավիճակին, այս ամենը նշանակում է, որ մեր ժողովուրդ ասեմ, ազգ ասեմ, թե հասարակություն, ոչ միայն պետական մտածողությունից , այլև տարրական ինքնապաշտպանական բնազդից զուրկ է։ Այո, միայն նմանատիպ «մտքեր» հայտնելը հակապետական է, իսկ հանրության անտարբերությունը տանում է ուղիղ դեպի պետության կործանման։ Այսպիսի «մտքերը» շատ ավելի մահաբեր են, քան թշնամու Բայրակթարները, և մեզ նման «հակառակորդ» ունենալը ցանկացած երկրի համար ուղղակի նվեր է։ Այսօր Հայաստանում, ոչ միայն իշխանությունն է «5-րդ շարասյուն», այլև ժողովրդի այն ստվար հատվածը, որն այս ամենը հանդուրժում է»,-գրել է Իշխանյանը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով