Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 68, մահվան՝ 7 նոր դեպք

 

Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 68 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 948-ի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 4392 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մայիսի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1074 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5466-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 222 է, ընդհանուր առողջացածներինը՝ 211 057, փաստացի բուժվողներինը՝ 5425  (մեկ օրում նվազել է 161-ով): Մեկ օրում արվել է 2963 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 060 108 թեստ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով