Նախորդ շաբաթ արձագանքել էինք պարբերաբար շրջանառվող այն տեղեկություններին, որ գործող ժամականավոր իշխանությունը վարկաբեկիչ բեմադրությունների շարք է նախապատրաստում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ։ Նպատակը՝ մոլորեցնել հանրությանը, ասելով, թե «Հայաստան» դաշինքը համակիրներ է «գնում»։
Անցած օրերին տեղեկացանք նաև, որ շուտով համացանցում շինծու տեսանյութեր են հայտնվելու, ուր դաշինքի անունից մարդկանց իբր նյութական խոստումներ են տրվում։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման որևէ երևույթ կամ արարք առնչություն չունի «Հայաստան» դաշինքի հետ։
Ժամանակավոր իշխանությունը վերջապես պետք է ընկալի, որ կեղծիքների պրակտիկան սպառված է և սև քարոզչություն կիրառելով, սադրանքների գնալով` որևէ արդյունքի չեն հասնելու:
Նմանատիպ նորություններ:
ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. ...
«Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայրերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևա...
Զգուշացնում ենք Փաշինյանին` առանց հանրաքվեի ՀՀ ինքնիշխան տարածքի փոփոխություն ոչ միայն առոչինչ է, այ...