Հայ զինծառայողները գերեվարվել են ՀՀ տարածքում. Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն:

«Մեկ անգամ հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը»,-ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով