Հայ ընտրողները եկող ընտրություններում լայն ընտրության հնարավորություն ունեն. Ուկրաինահայ փորձագետ

Ուկրաինահայ քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ կայանալիք խորհրդարանական ընտրություններում հայ ընտրողը լայն ընտրության հնարավորություն ունի:

Հակոբյանն այս փաստը բավականին դրական է գնահատում. «Ստացվում է, որ այս ընտրություններին մասնակցում են քաղաքական ուժերի լայն սպեկտր: Մարդիկ, ովքեր ուզում են ուժեղ բանակ ունենալ՝ կարող են իրենց ձայնը տալ Սամվել Բաբայանի Լիբերալ կուսակցությանը: Ընտրողների այն մասը, ում համար կարևոր են բարեփոխումները, դեմոկրատիան՝ կարող են իրենց ընտրությունը տալ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքին: Ազգային պետականության կողմնակիցները, ովքեր արևմտյան արժեքների կրող են, իրենց ձայնը կարող են տալ Ազգային Ժողովրդավարական Բևեռին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքական մեկնաբանը նշում է, որ չափավոր պրոեվրոպական կողմնորոշում ունեցող քաղաքացիները կարող են իրենց ձայնը տալ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը:

«Ընտրողների այն մասը, որ չի ուզում նախկին իշխող ուժերի վերադարձը՝ ամենայն հավանականությամբ իր ձայնը կտա «Քաղաքացիական պայմանագրին», իսկ ընտրողների այն հատվածը, ովքեր կարոտով են հիշում հին ժամանակները և Բելառուսի նման պետություն են ուզում՝ կարող են իրենց ձայնը տալ Քոչարյանի և Դաշնակության դաշինքին»,- ասաց Հակոբյանը:

Ընտրողների որոշ մասն էլ իր ձայները կտա «Պատիվ ունեմ» դաշինքին, ինչ վերաբերվում է մնացած քաղաքական ուժերին, ապա փորձագետը չի կարծում, թե նրանք քվե կստանան ընտրողների կողմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով