Հասկանո՞ւմ եք, որ շատ հնարավոր է, որ նիկոլական չինովնիկները ևս մի քանի տեղ  այդպիսի անթաղ դիակներ ունեն պահած.Հայկ Կիսեբլյան

Ռեֆորմիստների կուսակցության  անդամ,ֆոտոլրագրող  Հայկ  Կիսեբլյանը գրել  է.

Հասկանո՞ւմ եք, որ շատ հնարավոր է, որ նիկոլական չինովնիկները ևս մի քանի տեղ  այդպիսի անթաղ դիակներ ունեն պահած։ Այնինչ ծնողները խելագարվում են դիակ որոնելով։ Դեռ այնպիսի զարհուրելի բաներ են կարող բացահայտվել, որ չենք էլ կարող երևակայել։
Հասկանո՞ւմ եք որ այս հայտնությունը պարզապես ինֆորմացիոն արտահոսք էր։
Հասկացեք նաև, որ դեռ շատ ու շատ բաներ կան թաքնված, որոնք երբեք էլ հայտնի չեն դառնա, եթե նիկոլական կլանը վերարտադրվի։
Փաշինյանն էլ չգիտի ինչ ստի իր հողատու դավաճանական քայլերն արդարացնելու համար իսկ մյուս կողմից` նրա համախոհները կոծկում են խայտառակ պատերազմի հետքերը։
Եթե վերացնենք այս կառավարությունը` շատ շուտով ամեն ինչ ջրի երես կելնի իսկ եթե թողնենք վերարտադրվեն` հետքերը կկորցնեն, ճշմարտությունը կկործանեն, իրենք իրենց կարդարացնեն ու իրականությունը կխճճեն անդառնալի։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով