Հանդիպում վանաձորցիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ

 

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ մայիսի 28-ին Վանաձորում հանդիպել է քաղաքի բնակիչների և դաշինքի ակտիվի հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքացիներին հուզող ամենահրատապ հարցերը վերաբերել են երկրում առկա անվտանգային խնդիրներն էին, սոցիալական դժվարություններին, իրավիճակներից ելքերին։

«Եթե իշխանությունը չփոխվի, մենք այս տատերազմի մասին ճշմարտությունը երբեք չենք իմանա»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ իշխանությունն է այս ամենի մասնակիցը։

«Համոզված եմ, որ կարող էր և չպետք է պատերազմ լիներ։ Հենց նրանց վարած քաղաքականությունն է բերել պատերազմի։ Իսկ եթե պատարեզմ էր սկսել, մենք չպետք է պարտվեինք։ Մի շարք սխալ և դավադիր քայլեր բերել են այս պարտությանը։ Մենք պետք է իմանանք ճշմարտությունը։ Իշխանափոխությունից հետո ամբողջ ծավալով պետք է բացահայտվի՝ ո՞վ․ որտեղ և ինչ սխալներ է գործել, ինչ հետևանքներ են ունեցել այդ սխալները։ Սրանից հնարավոր չէ խուսափել, ամեն մեկն իր գնահատականը կստանա։ Նման հարցերի ծածկադմփոցը նշանակում է, որ դու քեզ վրա ես վերցնում սրա պատասխանատվությունը։ Ես պատրաստ չեմ դրան»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով