Համոզված եմ, որ հայ ժողովուրդն ուղղելու է իր մեջքը, ականատեսն է լինելու նորանոր հրաշքների ու հաղթանակների.Գևորգ Գևորգյան

Սիրելի´ հայրենակիցներ.
Շնորհավորում եմ Հանրապետության տոնի և մայիսյան հերոսամարտերի 103-րդ տարեդարձի առթիվ։ Այսօր, առավել քան երբևէ, երբ Հայաստանի ներկա վիճակը ապիկար իշխանության վարած քաղաքականության պատճառով դարձել է աղետալի և կանգնած ենք Հայոց պետականության կորստի առջև, կարևոր է ըմբռնել Մայիսյան հերոսամարտերի խորհուրդը և սերտել նրանց պատմական դասերը։
Համոզված եմ, որ հայ ժողովուրդն ուղղելու է իր մեջքը, ականատեսն է լինելու նորանոր հրաշքների ու հաղթանակների, քանի որ «երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»։
Փա՜ռք Հայրենյաց պաշտպան մեր հերոսներին։

Ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով