Ղարաբաղը տալուց էլ համարյա բոլորը լուռ էին.Սուրեն Սարգսյան

 

Էդքան կենտրոնական ապարատում ու դիվ ներկայացուցչություններում աշխատողներից միայն մեկ մա՞րդ է հրաժարական տվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Լու՞րջ: Փաստորեն մի ամբողջ ԱԳՆ-ում միայն Արա Այվազյանն է՞ հրաժարական տվել, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ-ն կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել: Միայն մեկ մա՞րդ: Էդքան կենտրոնական ապարատում ու դիվ ներկայացուցչություններում աշխատողներից միայն մեկ մա՞րդ: Այսինքն մնացածը կարծում են, որ մեր ազգային շահին դեմ գնացողներ կան ու իրենք լուռ ե՞ն: Լու՞րջ: Չնայած զարմանալու բան չկա: Ղարաբաղը տալուց էլ համարյա բոլորը լուռ էին»,-գրել է Սուրեն Սարգսյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով