Գերիներին պահում են մեզանից ինչ-որ բան պոկելու համար. Քոչարյան

 

Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու են մինչև այսօր գերիներն Ադրբեջանում գտնվում։ Վստահություն ունեմ, որ նրանց պահում են մեկ նպատակով՝ մեզանից ինչ-որ բան պոկելու կամ ճիշտ պահի այս իշխանություններին ինչ-որ ժեստ անելու համար։ Գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստորեն գործիք են դարձել աշխարհաքաղաքական կամ տվյալ դեպքում պատերազմից հետո որոշակի լրացուցիչ զիջումների համար։ Մոտակա մեկ ամսվա ընթացքում որոշակի լուծումներ լինելու են և այդ լուծումներից բոլորս տեսնելու ենք, թե ինչի համար են մեր քաղաքացիներին 6 ամիս գերեվարության մեջ պահում։ Առնվազն մի քանի ամիս առաջ հարցը պետք է վերջնական լուծում ստանար»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով