Ֆեյքերի ինդուստրիայի ջատագովը, երկիրն ատելության, ողբերգության ու ստի մեջ թաղած, գետնատարած պարտության, աղետի ու դատարկության խորհրդանիշ քաղաքական թիմի ներկայացուցիչը փորձում է փրկել անփրկելին.Լիլիթ Գալստյան

 

Անսեռ զազրախոսություններին առհասարակ չեմ անդրադառնում․ ափսոս է և թանկ ժամանակս։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՅԴ ԳՄ անդամ, գրող, թարգմանիչ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հոգեբանության մեջ մի մեթոդ կա՝ Լ. Ֆրանկի պրոյեկտիվ հոգեբանության մեթոդը, երբ պացիենտը դիմացինի վրա է պրոյեկտում իր հույզերն ու դիրքորոշումները՝ այդպիոսով բացահայտելով սեփական պաշտպանական մեխանիզմներն ու ներքին ազդակները։

Եվ ուրեմն, ֆեյքերի ինդուստրիայի ջատագովը, երկիրն ատելության, ողբերգության ու ստի մեջ թաղած, գետնատարած պարտության, աղետի ու դատարկության խորհրդանիշ քաղաքական թիմի ներկայացուցիչը փորձում է փրկել անփրկելին։

Սուտը ձեր միակ մրցակցային առավելությունն է, միակը․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ թաղապետերի արյունոտ ռազբորկայի աղբյուրը shamshyan.com-ն է, քրեական խրոնիկայի հավաստի աղբյուրներից մեկը։

Ես ձեր փոխարեն «կեղծ լուրեր» բառակապակցությունից կխուսափեի․ սրանից արյան հոտ է գալիս, 44 օր կոծկած հազարավորների արյան հոտը, դավաճանված հայրենիքի ու ողբերգության հոտը, հազարավոր կորածների անհայտության ճիչը, խոշտանգվածների մղձավանջը, ձեր կերտած անապագա իրականությունը․ սա է ձեր ձեռագիրը։

Պարզապես լռեք․․․»,- գրել է Գալստյանը:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով