Էսքան տրյապկա ՀՔԾ պետ ու գլխավոր դատախազ երևի երբեք չենք ունեցել.Բաբկեն Հարությունյան

 «Հայրենիք» կուսակցության անդամ. «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի նախագահ   Բաբկեն  Հարությունյանը  գրել  է.

«,Այսօր ինձ հրավիրել էին ՀՔԾ` ժամանակներ առաջ ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որը առնչվում էր սրանցքայլական Գաբրիելյան Սիսակին։ Այդ օրը և այդ ժամերին ես գտնվում և ակցիա էի ԱԺ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ, որի ժամանակ էլ տեղի ունեցավ շիշ բռնողի հետ միջադեպը։ Զավեշտալի է, բայց փաստ, որ ՀՔԾ-ում ինձ ցույց տվեցին տեսանյութեր, որոնցում ես կամ, երթ եմ իրականացնում Բաղրամյան փողոցով։ Այսինքն տվյալ միջադեպը տեղի է ունեցել Դեմիրճյանում, իսկ ես երթ եմ արել Բաղրամյանում, իրենք դա տեսնում են տեսանյութերով, բայց ինձ հրավիրրել են, որ ես, ըստ էության, հաստատեմ տեսանյութում իմ երևալն ու Բաղրամյան փողոցի Բաղրամյան փողոց լինելը։ Իմ քաղաքական պայքարն արձանագրող բազմաթիվ տեսանյութեր կան, հիմա ի՞նչ, հրավիրելու են ու հերթով հաստատե՞մ դրանցում իմ երևալն ու փողոցների անվանումները։
Այ դավաճան Նիկոլի համբալ «իրավական» համակարգ` մինչև հիմա իմ դեմ հարուցված շինծու գործը չեք ուղարկում դատարան, բայց երկրից դուրս գալու արգելք եք դրել` սահմանափակելով իմ իրավունքները, դե գործն ուղարկեք, ինչի՞ չեք ուղարկում, մաքսիմալ ուշ եք ուղղարկելու, որովհետև գիտեք փուչիկի նման պայթելու է։
Էսքան տրյապկա ՀՔԾ պետ ու գլխավոր դատախազ երևի երբեք չենք ունեցել»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով