Երեկ աչքովս ընկավ, որ ինչ-որ ՖԲ 20000 լայքանոց փեյջ են «անվանափոխել» ու նիկոլական դիրքերից կեղտոտ հակաքարոզ են իրականացնում ընդդիմության նկատմամբ.Մելիքյան

 

4-6 տարի առաջ մի սոռոսական հաղորդում կար SOS անվանումով։ Կհիշեք երևի – ինչ-որ Վիլեն Գայֆեջյան անունով մի լակոտ էր վարում ու ամենավերջին ձևով հայհոյախառը վիրավորում էր էն ժամանակվա իշխանության ներկայացուցիչներին՝ պռադվինուտի «քաղաքացիական հասարակության» դիրքերից։ Հետո ասպարեզից կորավ դա։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ու ահա՛ երեկ աչքովս ընկավ, որ ինչ-որ ՖԲ 20000 լայքանոց փեյջ են «անվանափոխել» ու նիկոլական դիրքերից կեղտոտ հակաքարոզ են իրականացնում ընդդիմության նկատմամբ։

Սկզբից շատ ջղայնացա, որովհետև անորակ, էժան, զզվելի, կապիտուլյատիվ, մանիպուլյատիվ նյութ էր։ Բայց հետո շատ արդար համարեցի էդ ամենը, որովհետև երկիր քանդող էդ լակոտը պիտի հունիսի 20-ի դրությամբ ասպարեզում լինի։ Նրան չպիտի մոռանայինք ու ահա՛ ինքն իր ոտքով եկել է։

ՀԳ. Այս մեկնաբանությունս արագ ջնջեցին, ինձ էլ արգելափակեցին»,- գրել է Մելիքյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով