Էջմիածին համայնքի ղեկավարը հնարավորություն չի ընձեռել «Հայաստան» դաշինքին իրականացնելու իր իրավունքները․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել․

Էջմիածին համայնքի ղեկավարը, ապօրինի կերպով խախտելով Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթները և օգտագործելով վարչական ռեսուրսները, հնարավորություն չի ընձեռել «Հայաստան» դաշինքին իրականացնելու իր իրավունքները:
Մասնավորապես, սույն թվականի մայիսի 21-ին «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի կողմից ներկայացվել է դիմում <<Կոմիտասի անվան մշակույթի պալատ>> ՀՈԱԿ-ի դահլիճը 24.05.2021թ-ի ժամը 18.00 դաշինքի շտաբերի պատասխանատուների, ակտիվի և համակիրների հետ հանդիպում իրականացնելու նպատակով տրամադրելու վերաբերյալ, որին ի պատասխան ներկայիս ժամանակավոր իշխանության կողմից առաջադրված և ընտրված համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով իբր այն հանգամանքը, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը դեռևս չի սկսվել, հրաժարվել է տրամադրել դահլիճը վճարովի հիմունքներով: Մինչդեռ դա ակնհայտ ապօրինի է: Հիմք ընդունելով Օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, որի պայմաններում «Հայաստան» դաշինքը, անկախ քարոզչական ժամանակահատվածի սկսվելու հանգամանքից, ակնհայտ իրավունք ուներ վճարովի հիմունքներով իրականացնելու շտաբերի պատասխանատուների, ակտիվի, համակիրների հետ հանդիպում:
Վերոգրյալը փաստում է, որ Էջմիածին համայնքի ղեկավարը ապօրինաբար վարչական ռեսուրսի օգտագործմամբ փորձում է սահմանափակել «Հայաստան» դաշինքի գործունեությունը, ինչի պատճառով ստիպված էինք այլ վայրում կազմակերպել հավաքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ուշադրությունը նշված ակնհայտ իշխանական վարչական ռեսուրսի չարաշահմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով