Ըստ օդում կախված լուրերի, բազմակի օգտագործման կապիտուլյանտ Փաշինյանը, քայլականներից շատերը, պատրաստվում են իշխանությունը հանձնելուն․ վաճառում են ունեցածը.Ռոբերտ Մելքոնյան

 

Ըստ օդում կախված լուրերի, բազմակի օգտագործման կապիտուլյանտ Փաշինյանը, քայլականներից շատերը, պատրաստվում են իշխանությունը հանձնելուն․ վաճառում են ունեցածը:Այս  մասին  գրառռւմ է  Երեւանի նախկին փոխոստիկանապետ   Ռոբերտ Մելքոնյանը:

 

ԱԺ փոխնախագահի պաշտոնում տեղակայված Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, հեռահաղորդակցության արտոնագրերի մրցույթում վերջերս շահել էր Երևան քաղաքում հեռարձակելու իրավունք։ Ի սկզբանե պարզ ու ակնհայտ էր, որ այն ստանալու համար գործադրվել է վարչական ռեսուրս, քանի որ կնոջը պատկանող կայքը ոչ միայն նորաբաց էր և աչքի չէր ընկնում ոչնչով, այլ նաև բավարար աշխատակազմ չուներ, թերի և հիմնավոր չէին ֆինանսական միջոցների մասին փաստաթղթերը, սակայն այնուամենայնիվ հաղթեց:

 

Հայտարարել էին նաև, որ լուրջ ֆինանսական ներդրում են անելու, որպեսզի կայքը դառնա հեռուստաալիք։ Սակայն չանցած 5 ամիս, հեռուստաալիքի բոլոր իրավունքներն ըստ շրջանառվող տեղեկությունների, Ալեն Սիմոնյանը վաճառել է Արա Աբրահամյանին:
Ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանը, օգտագործելով պաշտոնական դիրքը և ազդեցությունը, իր կնոջ անունով ստանալով հեռարձակման արտոնագիր, ընդամենը ամիսներ անց այն վաճառել է՝ ստանալով շահույթ։
Իսկ այս վարչակազմի խմբապետը տեղին անտեղին, մշտապես կուրծք է ծեծում, որ իր ավերած Հայաստանում կոռուպցիա չկա:
Կա պողոսներ ջան, ուղղակի քեզ են հարիֆի տեղ դնում, գիտեն ինչ ապուշություն, սուտ ու ապատեղեկատվություն ասեն, մոգոնեն դուք հավատալու եք, որ միշտ մնաք երջանիկ ապուշի կարգավիճակում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով