«Դոն Պիպոյի» եղբոր դին հայտնաբերվել է Զվարթնոց կամրջի տակ.ց «Փաստինֆո»

 

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբոր սպանությունը տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ՝ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ահազանգն ստացել են մայիսի 31-ին, ժամը 18։00-ին, որ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ կրակել են մի ավտոմեքենայի ուղղությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հիշյալ վայրում ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Հանգամանքները պարզվում են»,- հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ Արմավիրի մարզում սպանվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբայրը։

Որոշ ժամանակ առաջ սպանվել էր նաեւ Դոն Պիպոյի թիկնապահը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով