Դավաճանը պետք է վռնդվի, դավաճանը պետք է պատժվի.Էդգար Ղազարյան

2021 թվականի մայիսի 26-ին ժամը 18․00-ին ավարտվել է կուսակցությունների և դաշինքների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրումների և թեկնածուների ցուցակներ ներկայացնելու սահմանված ժամկետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Ինչպես նախապես ես հայտարարել էի, մնում եմ իմ սկզբունքներին հավատարիմ, հետևաբար իմ անունն ընդգրկված չէ հայտավորված 29 ուժերից որևէ մեկի ցուցակներում։ Ես չեմ ընդունում հանցավոր ճանապարհով օրինական իշխանության տապալման և անառողջ մթնոլորտում ընտրության գնալու կեղծ օրակարգը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես շարունակում եմ առաջնորդվել այն օրակարգով, որի խնդիրն ու հրամայական է դավաճան թշնամուն իշխանությունից բոլոր հնարավոր ճանապարհներով վռնդելու պայքարը։ Քանի որ դեռևս չի չեղարկվել հունիսի 20-ին հայտարարված ընտրությունը, ուստի իմ պայքարի թիրախում կլինի ոչ միայն հայ ժողովրդի ամենամեծ թշնամու առաջնորդությամբ հայտարարված թշնամական-դավաճանական կուսակցությունը, այնպես էլ նրան դաշնակից և աջակցող այլ ուժերը։

Դավաճանը պետք է վռնդվի, դավաճանը պետք է պատժվի»,- գրել է նա։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով