Դավաճան տականքի մարզային խամաճիկները գործի են դրել սպառնալիքների մեթոդը․ Արմեն Ասատրյան

 

Արմեն Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քիչ առաջ Հայաստան դաշինքի Սպիտակի կենտրոնական շտաբ եկան մեծ թվով պետական աշխատողներ, որոնք մեզ տեղեկացրեցին, որ վարչապետի ժպ-ի պաշտոնն զբաղեցնող դավաճանի` Սպիտակ այցելությանն ընդառաջ, մարզպետարանից հրահանգ է իջել, որպեսզի վերջիններս մասնակցեն դավաճանի ընդունելության արարողությանը։ Մի քանի մանկավարժներ, այդ թվում` իմ ուսուցիչներից, տեղեկացրեցին, որ հրահանգը իջել է Սպիտակ համայնքի բոլոր պետական հաստատություններում։ Դավաճան կապիտուլյանտը քաղաքական վախճանից առաջ սկսել է խռխռալ։ Եվ որքան մոտենում է այդ օրը, դավաճանի հուսահատ քայլերն ավելի ակնառու են դառնում։ Դավաճան տականքի մարզային խամաճիկները գործի են դրել սպառնալիքների մեթոդը` պետ աշխատողներին ասելով, որ կազատեն աշխատանքից, եթե վերջիններս ներկա չլինեն հայակերի այցելությանը։ Ուզում եմ տեղեկացնել, որ իմ քաղաքում դավաճանին չեն սպասում և ես չեմ երաշխավորում, որ նա կարժանանա սյունաց ողջույնների, բայց այս անգամ` համեմված Լոռվա անմիջականությամբ։
Լոռվա մարզպետին խորհուրդ եմ տալիս չտրվել դավաճանի հոգեկան մետաստազներին ու զերծ մնալ պետական ռեսուրս կիրառելու փորձերից։ Դա ի սկզբանե ենթակա է ձախողման, քանի որ իսկական լոռեցին նողկում է դավաճաններից ու ոչինչ չի մոռանում։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով