Դատարանն ապացուցված է համարել՝ իշխանական պատգամավորը զրպարտել է Արմեն Գևորգյանին

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն’  ամբողջ գումարը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Շնորհակալ եմ Դատարանին (դատավոր’ Արթուր Ստեփանյան) արդար և օբյեկտիվ դատական ակտի համար։

Այլեւս իրողություն է, որ Արմեն Գևորգյանը  կապ չունի իրեն վերագրվող արարքների հետ, իսկ պատգամավորին և փաստաբանին պետք է հարց հղել Ադրբեջանի լրտես հանդիսացող անձի խոսքերը տարածելով ինչ խնդիր են լուծել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով