Դաշինքներն ու կուսակցություններն անհամբեր սպասում են ԿԸՀ որոշմանը. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական բոլոր ուժերը, որոնք արդեն ԿԸՀ են ներկայացրել իրենց նախընտրական ցուցակները, սրտատրոփ սպասում են ԿԸՀ-ի հաստատմանը:

Բանն այն է, որ եռօրյա ժամանակում ԿԸՀ-ն պետք է ստուգի բոլոր թեկնածուների փաստաթղթերը եւ հաստատի՝ արդյոք իրենք համապատասխանում են պատգամավորի համար նախատեսված պահանջներին: Մենք տեղեկացանք, որ բոլոր դաշինքներում փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան, եւ անհանգիստ վիճակ է նրանց մոտ:

Մենք տեղեկացանք, որ այդ խնդիրն առկա է նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքի պարագայում, որոնց մեջ կան անձինք, որոնք երկար ժամանակ արտերկրում են եղել եւ կարող են խնդիրներ ունենալ պարտադիր ՀՀ-ում բնակության ցենզի հետ կապված: Հավելենք, որ վերջնաժամկետը մայիսի 31-ն է, եւ դրանից հետո ԿԸՀ-ն կհայտարարի ուսումնասիրության վերջնական արդյունքները»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով