Չմոռանամ ասել. «Հպարտները» իրենց կամքից անկախ միասնական գնալու են ու ընտրեն իրենց սիրելի ժեխապետին.Բաբկեն Հարությունյան

 «Հայրենիք» կուսակցության անդամ. «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի նախագահ   Բաբկեն  Հարությունյանը  գրել  է.

««Անցյալն ու ներկան վերացնող դավաճանը, հայրենիքի մի զգալի մասը 5000 զոհերի արյամբ թշնամուն հանձնած կապիտուլիանտը, հայկականությունը` հետադիմություն, իսկ Հայ Առաքելական եկեղեցին` շարքային աղանդ համարող արժեքազուրկ, անդեմ ոչնչությունը, երկիրը բարոյահոգեբանական և տնտեսական անդունդ գլորած մոլագարը, երկրի սահմանները պաշտպանել չկարողացող, գերիների վերադարձը և անհետ կորածների գերխնդիրները լուծել չկարողացող կզածը` իր խեղկատակների հետ միասին «հպարտ»  քաղաքացիներին ապագա է խոստանում։ Այո, ապագա է խոստանում միայն «հպարտ»   քաղաքացիներին, քանզի «հպարտներից»   բացի` արժանապատիվ քաղաքացիներիները լավ են հասկանում, թե երկիրը ինչ օրի հասցրեց դավաճան մոլագարը` տուրք տալով ժեխապետին բնորոշ պոպուլիզմին։ Այժմ հերթը արժանապատիվներինն է, մնալ տանը կամ չգնալ ընտրությունների` մտածելով, թե դրանով իսկ անվստահություն են հայտնում դավաճան Նիկոլին, թե՞ դուրս գալ փողոց և գնալ ընտրությունների` գործով ապացուցելու, որ ՀԱՅԸ Հայաստանում պետք է ապրի, որ ՀԱՅԻ հայրենիքը թշնամուն չպետք է հանձնվի։
Հա, չմոռանամ ասել. «Հպարտները»  կամքից անկախ միասնական գնալու են ու ընտրեն իրենց սիրելի ժեխապետին»,-գրել  է  Հարությունյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով