Բոլոր պատիվ ունեցող քաղաքացիների անունից ասում եմ. դու պատժվելու ես, վիժվածք.Աշոտյանը`Փաշինյանին

 ՀՀԿ փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրել է.

«Ոմանք ասում են, թե շատ եմ հայհոյում։
Ինչ պետք չէ ձեր քվեարկության ձայնը։ Ինձ պետք չէ ձեր անցողիկ համակրանքը։ Ինձ պետք չեն լայքերը եւ սելֆիները։
ԻՆՁ ՊԵՏՔ Է ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ, եւ ձեր հավատը նրա նկատմամբ։
Ավաղ, ստեղծված աղետի հիմնական մեղավորի առնվազն քաղաքական գոյությունը ինձ եւ իմ պես տասնյակ հազարավոր մարդկանց հանգիստ չի տալիս։
Նախկին նախարար թե վարորդ, բիզնեսմեն թե բժիշկ, ուսանող թե հողագործ՝ բոլորս նույնն ենք։
Երկրորդական են դարձել կրթական, աշխատանքային, մշակութային, սոցիալական ցենզերը եւ մենք միասին պահանջում ենք արդարություն։
Փողոցում կանգնել ու կանգնելու եմ ինձ անծանոթ, բայց մեջքս պահող, շունչս բացող, հույս արթնացնող, ազգիս նկատմամբ հավատս վերականգնող ու ինձ ամրացնող հայրենակիցներիս նույն շարքում։
Ու հիմա բոլոր պատիվ ունեցող քաղաքացիների անունից ասում եմ. դու պատժվելու ես, վիժվածք։ Մենք, հայ ժողովուրդս, քեզ պատժելու ենք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով