Բնակիչներն անհանգստացած են` Կութ գյուղը և դպրոցը հայտնվել են ադրբեջանական նշանառության ներքո.մեկնաբանում է Վարդենիսի համայնքապետը.«Փաստինֆո»

 

Այս պահին հանգիստ է․ երկրորդ գիշերն է անցնում, բոլորն իրենց տեղերում կանգնած են և որևիցե տեխնիկա մեր կողմ չի անցել, միայն մարդկանց ուղղակի փոքր կուտակումներ են․ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը` ներկայացնելով սահմանային իրավիճակը համայնքին մոտ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մայիսի 12-ին կենդանիներին արածացնելու ժամանակ Կութ գյուղի հովիվներից մեկը գյուղի հարակից սարում նկատել է ադրբեջանական զինվորականների, որոնք զենքի ցուցադրումով հանցավոր սպառնալիքով պահանջել են անմիջապես լքել արոտավայրը, ցուցաբերել են ագրեսիվ պահվածք: Հովիվը մեկ այլ համագյուղացու օգնությամբ է կարողացել սարից արագ իջեցնել կենդանիներին: Բնակիչներն ասում են՝ Կութ գյուղը և դպրոցը հայտնվել են ադրբեջանական նշանառության ներքո: Այս մասին ահազանգել է նաեւ ՄԻՊ-ը:

Մելքոնյանը նշեց, որ արձանագրումներին ոչինչ չունի ավելացնելու, միայն այն, որ հսկվում է իրավիճակը ու չի բացառում, որ ադրբեջանական դիրքերը ավելի հարմար են։

«Ոնց կա, էդպես նստած են։ Հովիվները իրենց գործին են, առավոտյան 8-ին իջել եմ վերևից։ Շատ դուխով կանգնած են մեր տղերքը, մենք շատ պինդ ենք կանգնած հետևում՝ Վարդենիսի տարածքում։ Առաջխաղացում ունեին իրենք կրկնում եմ ամսի՝ 12-ին և 13-ին, դրանից հետո կագնած են այնպես, ոնց կանգնել էին և մինչև այսօր վիճակը նույնն է։ Որևիցե փոփոխություն չի եղել»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մելքոնյանը նաև դիմեց սահմանային հատվածները, բարձունքները և դիրքերը լուսա և տեսանկարահանողներին՝ կրկին կոչ անելով կոորդինատներ թշնամուն չտրամադրել․

«Բավական է մեր դիրքերը նկարեն մարդիկ ու հրապարակեն։ Ամբողջ մեր դիրքերը բացեիբաց նկարում են, հերիքա մեր կանգնած տղերքին անպատվեն, դուխաթափ անեն, էսօր ՊՆ-ն հզոր ձևով կանգնած է և ամբողջը իրենց հսկողության տակ է։ Խի եք նկարում, դա հակառակորդին ուղիղ կորդինատ է։ Թեմայի շուրջ մենք բանակցել ենք ռազմական ոստիկանության հետ»։

Մելքոնյանը նշեց, որ սպասում են 14։00-ին՝ բանակցությունների վերսկսմանը, չնայած ադրբեջանը զորավարժություն է սկսել։ Մելքոնյանը հույս ունի, որ այսօր թշնամին հետ կնահանջի։

«Մենք սպասում ենք, հույսով ենք, որ դիվանագիտական կորպուսը կանի ամեն ինչ, որպեսզի գնան իրենց ելման դիրքերը և մենք զբաղեցնենք լիարժեք սուվերեն տարածքը»։

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով