ԲՀԿ նախընտրական ցուցակի «սեւագրությունը» պատրաստ է․ Ծառուկյանը փնտրում է նաև նոր դեմքերի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն կազմել է առաջիկա արտահերթ ընտրությունների ԲՀԿ նախընտրական ցուցակի «սեւագրությունը»։ Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Ծառուկյանը որեւէ իր կուսակցի կամ թիմի անդամի ցուցակի կազմի մասին որեւէ բան չի ասում: Կարելի է ասել՝ Գագիկ Ծառուկյանը հետեւել է ԲՀԿ-ականների աշխատանքին ու ըստ դրա որոշել, թե ով պետք է լինի հաջորդ խորհրդարանում:

Որքան էլ որ տեղեկություններ էին տարածվում, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ի ցուցակի անցողիկ համարներում չեն լինելու, մեր տեղեկությունների համաձայն, Ծառուկյանը որոշել է, որ երկուսն էլ կլինեն, քանի որ գոհ է նրանց աշխատանքից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԲՀԿ առաջնորդը նաեւ փնտրում է նոր դեմքերի ցուցակում ներառելու համար: Հստակ է նաեւ մի բան. Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը եւս ԲՀԿ ցուցակի թոփ տեղերում են լինելու: Մենք փորձեցինք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել, թե որքանով են իրական տեղեկությունները:

Վերջինս նշեց. «Պարոն Ծառուկյանն այս պահին զբաղված է նախընտրական ծրագրի մշակման աշխատանքներով, մենք առիթ ունեցել ենք ասելու, որ պարոն Ծառուկյանն անձամբ է գլխավորում գործընթացը նախընտրական ծրագրի կազմման: Իսկ ինչ վերաբերում է նախընտրական ցուցակի կազմմանը, ապա ես որեւէ տեղեկատվության չեմ տիրապետում ու հորդորում եմ թե՛ շահագրգիռ որոշ շրջանակների, թե՛ անձանց տարբեր հավանական սցենարներ շրջանառության մեջ չդնեն: Երբ ցուցակը պատրաստ լինի, ԲՀԿ-ն այն կներկայացնի հանրությանը»»:

Նյութն   ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի   համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով