Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Մայիսի 25-ին, ժամը 23։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Կինո Հայրենիքի» խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E550» (վարորդ՝ Ա․ Պ․) և «Opel Astra G» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1989 թ․) մակնիշի ավտոմեքենաները․ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժած Ս. Հ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով