Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին.ԱԳՆ

 

Մայիսի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Գուսալ Ազամ Սարքերին (նստավայրը՝ Թեհրան)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը համոզմունք հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր արդյունավետ աշխատանքով կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով