Բացառիկ տեսանյութ․ տեսախցիկը ֆիքսել է Արարատի մարզում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ու ավտովթարի պահը. պարզվել է մահացածների և վարորդների ինքնությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Գոռ Մանասերյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է մայիսի 2-ին Արարատի մարզում ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածների և վարոդների ինքնությունը, հայտնում է Shamshyan.com–ը։

Պարզվել է՝ Ford Transit-ը վարել է Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ, 26-ամյա Մանուկ Մ.-ն, իսկ ВАЗ 21099-ը վարել է Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 37-ամյա Արման Ա.-ն: Տեղում վրաերթի հետևանքվ մահացածներն են՝ Բաղրամյան գյուղի բնակիչներ, 53-ամյա Անահիտ Ե.-ն և 60-ամյա Անուշիկ Կ.-ն:

Կայքի տեղեկություններով՝ վրաերթից հետո Ford Transit-ի վարորդ Մանուկ Մ.-ն  կարճ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով