«Ազգային ժողովում կրկեսը մեկնարկում է…».Գևորգ Պետրոսյան

«Ուղիղ 3 րոպեից, եթե կարողանայիք հետևել Ազգային ժողովի դռնփակ նիստին, կպատկերացնեիք մեր ժողովրդի դժբախտության մակարդակը…»:Այս   մասին  ֆեյսբուքյան   իր  էջում    գրառում է  արել  ԱԺ  պատգամավոր  Գևորգ  Պետրոսյանը:
«Ուրեմն սենց, Անդրանիկ Քոչարյանը փակ նիստում զեկուցելու է ապրիլյան պատերազմի մանրամասները։
Նա ապրիլյան քառօրյայի և ընդհանրապես պաշտպանության հարցերի հետ էնքան կապ ունի, ինչքան Նիկոլը՝ հայրենասիրության, Հայաստանը՝ Բուրկինա Ֆասոյի, կամ, ասենք՝ ես բուլղարացի աշխարհահռչակ գուշակ Վանգայի հետ…
Պարապ են մնացել, խաղում են ԱԺ կանոնակարգի ու ժողովրդի նյարդերի հետ…
Ապրիլյան պատերազմի արժեքը գնահատող ղեկավարն ու նրա քաղաքական հենարանը կազմող թիմը չէին հանձնի էդ հերոս տղերքի պաշտպանած հողը…
Կրկեսը գնաաաաց…»,-գրել  է Պետրոսյանը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով