Այրվել է տնակ․ տուժածներ չկան

 

Մայիսի 2-ին, ժամը 22:17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 3 և թիվ 4 շենքերի մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ինքնաշեն փայտե տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:40-ին, մարվել՝ 22:50-ին: Այրվել է տնակը (մոտ 16 քմ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով