Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

 

Մայիսի 30-ին, ժամը 02:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մատենադարան»-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի մոտակայքում «BMW 4» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին և հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 02:20-ին: Այրվել են շարժիչի հատվածը և սրահը (մասամբ)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով