Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Մայիսի 31-ին, ժամը 01:18-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ «Մուշ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևանյան փողոցի թիվ 258 հասցեի մոտակայքում կայանած ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։26-ին, մարվել՝ 01։42-ին։ Այրվել է «GAZ-24» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1952 թ.):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով