24News-ը գրում է․
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հրաժարվել է ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում այն պատճառով, որ նախօրոք պայման է դրել՝ ՔՊ-ի ցանկում օլիգարխներ չպետք է լինեն։ Այս մասին 24News-ին հայտնեցին Ավինյանի մերձավոր շրջապատից։
«Նախօրոք որոշում կար, որ ՔՊ-ի ցանկում օլիգարխներ չեն լինելու։ Հետո որոշվեց, որ որ ցուցակում են հայտնվելու Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը։ Այս պարագայում Տիգրան Ավինյանը որոշել է ձեռնպահ մնալ առաջադրվելուց», – նկատեց մեր աղբյուրը։
Հիշեցնենք, ՔՊ-ն այսօր ԿԸՀ է ներկայացրել կուսակցության ընտրական ցուցակը: Խաչատուր Սուքիասյանը ցուցակի 5-րդ տեղում է, Գուրգեն Արսենյանը՝ 14»:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news